Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը և «Նարեկ Հովակիմյան» ՍՊԸ-ի հայտը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Բավարարել «Նարեկ Հովակիմյան» ՍՊԸ-ի հայտը և թույլատրել քաղաք Արմավիր, 5 փ. 1/120 հասցեում գտնվող հիմնական շինությունում զբաղվելու ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրատեսակների վաճառքով:
2.Հանձնարարել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային եկամուտների հաշվառման, հավաքագրման և տրանսպորտի վերահսկողության բաժնին «Նարեկ Հովակիմյան» ՍՊԸ-ին տալու համապատասխան թույլտվություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: