Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, հիմք ընդունելով « Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 3 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի՝ 2023 թվականի մարտի 22-ի զեկուցագիրը՝ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Արմավիր համայնքի ավագանու ՝ 2022 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 221-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) որոշման հավելվածի 1-ին կետում «17» թիվը փոխարինել «18» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|