Այսօր: Կիրակի, 1 Սեպտեմբերի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N Բյուջեի փոփոխություն
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՌՈՒԶԱՆՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ 137-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով, 29-րդ հոդվածով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով`

 ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի  «Հայաստանի   Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի  2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 137-Ն  որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1)Բյուջեի ծախսային մասում` 

ա.04 բաժին խումբ 1դաս` «Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի «Հողի   օտարումից  մուտքեր» 8411 հոդվածն ավելացնել  -8311,6 հազար դրամով,

բ.05 բաժին 1 խումբ 1 դաս` «Աղբահանում» ծրագրի ծախսերի «Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում» 4252 հոդվածն ավելացնել 5000,0 հազար դրամով,«Տրանսպորտային նյութեր» 4264 հոդվածն ավելացնել 2257,2 հազար դրամով, «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածն ավելացնել 250,0 հազար դրամով,

գ. 09 բաժին 1 խումբ 1 դաս` «Նախադպրոցական կրթություն» ծրագրի ծախսերի «Սուբվենցիաներ ոչ-ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին» 4511 հոդվածն ավելացնել 25000,0 հազար դրամով`  նոր շահագործվող «ՀՀ  Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Այգեվան գյուղի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ծախսերը  ֆինանսավորելու  համար,«Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածն ավելացնել 4862,7 հազար դրամով, «Այլ մեքենաներ և սարքավորումներ» 5129 հոդվածն ավելացնել 3198,9 հազար դրամով,

դ.11 բաժին 1 խումբ 2 դաս՝ «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» ծրագրի ծախսերի «Պահուստային միջոցներ» 4891 հոդվածը պակասեցնել  32257,2 հազար դրամով:  

 2.    Փոփոխությունները կատարել համաձայն 1,2,3, հավելվածների:

  3.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանն հաջորդող օրվանից:  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈՒԶԱՆՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(89.51 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner