Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող՝ 04-059-0104-0005 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը․
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է․ 1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 31-ի «Պետական սեփականություն հանդիսացող հողատարածքը նվիրաբերությամբ ընդունելուն համաձայնություն տալու և Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից իրականացվող ծրագիրը հաստատելու մասին» թիվ 063-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը․
1) Որոշման 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ․
«2․ Տալ համաձայնություն «Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող 0,796 հեկտար մակերեսով հողատարածքը (վկ. համարը՝ 12022020-04-0113, կադաստրային ծածկագիրը՝ 04-059-0104-0005) նվիրաբերությամբ ընդունելուն՝ վերոնշյալ ծրագիրն իրականացնելու նպատակով։»
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |