Այսօր: Կիրակի, 20 Հոկտեմբերի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 85
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N Սարդարապատի մարզադաշտ
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՄԵՆ ԱԲԳԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի ԹԻՎ 063-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող՝ 04-059-0104-0005 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը․

 ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է․

1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 31-ի «Պետական սեփականություն հանդիսացող հողատարածքը նվիրաբերությամբ ընդունելուն համաձայնություն տալու և Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից իրականացվող ծրագիրը հաստատելու մասին» թիվ 063-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը․

1) Որոշման 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ․

«2․ Տալ համաձայնություն «Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող 0,796 հեկտար մակերեսով հողատարածքը (վկ. համարը՝ 12022020-04-0113, կադաստրային ծածկագիրը՝ 04-059-0104-0005) նվիրաբերությամբ ընդունելուն՝ վերոնշյալ ծրագիրն իրականացնելու նպատակով։»

2.Որոշումն ուժի մեջ է մտնում  ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԹԱՄԱՐԱ ՇԱՌՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(761.28 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner