Այսօր: Երկուշաբթի, 17 Մարտի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 243
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



04 փետրվարի 2025 թ.

ՔԱՂԱՔԱՑԻ ԺՈՐԱ ՊԵՏՐՈՍԻ ԳԱԼՈՅԱՆԻՆ,ՀԱՍՄԻԿ ԿՈԼՅԱՅԻ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ,ԱՆԱՀԻՏ ԺՈՐԱՅԻ ԳԱԼՈՅԱՆԻՆ ԵՎ ԳԱԳԻԿ ԺՈՐԱՅԻ ԳԱԼՈՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐԻՆ ԱՎԵԼ ՀՈՂԱՄԱՍԻ ՈՐՈՇՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով , հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024թ․ նոյեմբերի 29-ի թիվ  131-Ն որոշումը և Ժորա Գալոյանի 14․01․2025թ․ թիվ 0212 դիմումը՝

 ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․ Ժորա Պետրոսի Գալոյանին (ծնվ․ 28․08․1952թ․), Հասմիկ Կոլյայի Ղազարյանին (ծնվ․ 24․01․1952թ․) , Գագիկ Ժորայի Գալոյանին (ծնվ․ 01․02․1979թ․) և Անահիտ Ժորայի Գալոյանին (ծնց 22․07․1975թ․)  պատկանող Հայաստանի  Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արաքս գյուղում  գտնվող 04-016-0204-0006 կադաստրային ծածկագիր ունեցող 7000 քմ մակերեսով հողամասին կից ավել զբաղեցրած 1400 քմ  մակերեսով հողամասը անհատույց հատկացնել նրան՝ սեփականության իրավունքով, իսկ 100 քմ մակերեսով հողամասն օտարել ուղիղ վաճառքի միջոցով հողամասի կադաստրային արժեքի 30%-ի չափով 1 քմ հողամասի  համար ՝ 60,9 ՀՀ դրամ , ընդհանուր 6090 (վեց հազար իննսուն ) ՀՀ դրամ։

2․ Սույն որոշմամբ սահմանված իրավունքները ենթակա են պետական գրանցման։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի  Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արաքս գյուղի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու , հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ փաստաթղթերի (փաթեթի ) նախապատրաստման համար սահմանված տեղական վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո։

4․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով  բողոքարկվել Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայաստանի  Հանրապետության վարչական դատարան ուժի  մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝d8bae0b3-50d6-430f-a02d-17d26ec802e0



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner