Ղեկավարվելով«Տեղական ինքնակառավարմանմասին»Հայաստանի Հանրապետության օրենքի18-րդ հոդվածիառաջինմասի 42-րդկետով,ՀայաստանիՀանրապետությանկառավարության 29 դեկտեմբերի 2011թ․թիվ 1920-Նորոշման 54-րդև 55-րդկետերով, հիմք ընդունելով ՀայաստանիՀանրապետությանհամայնքներիքաղաքաշինական ծրագրայինփաստաթղթերիմշակմանաշխատանքներըհամակարգողմիջգերատեսչականհանձնաժողովիN 2/փ-103 դրականեզրակացությունըև «ՌաֆիկՂազարյան»ՍՊԸտնօրենՔնքուշԹորոսյանի18.05.2023թ․ թիվ3047 դիմումը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքում գտնվող /կադաստրային ծածկագրեր 04-001-0547-0003 և 04-001-0547-0004/ «ՌաֆիկՂազարյան» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 0.71 հա մակերեսով հողամասից 0.099 հա բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողերը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասերի:
2. Կատարել փոփոխությունը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արմավիր-3 համակցված տարածական պլանավորման փաստաթղթում։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: