Այսօր: Հինգշաբթի, 30 Հունվարի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 98
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



27 հունվարի 2025 թ.

ՄԵԼԻՆԵ ԼԵՎՈՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՄԱՎԻՐ ՔԱՂԱՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ» ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,  հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի 02-Ն հրամանով հաստատված «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման» կարգի  84-րդ կետը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Հայկավան գյուղի 9 փողոց , 7-րդ տան բնակիչ Մելինե Լևոնի Պետրոսյանի 2025 թվականի հունվարի 27  թիվ 0534 դիմումը՝  ՈՐՈՇՈՒՄ ԵՄ․

1․2025 թվականի հունվարի 27-ից Մելինե Լևոնի Պետրոսյանին նշանակել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար` մինչև «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի կողմից զբաղեցնելը:

2․ Մելինե Լևոնի Պետրոսյանի հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր։

3. Օրենքով սահմանված կարգով կատարել հանձնում-ընդունում:

4.«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվապահին` աշխատավարձը վճարել ըստ հաստիքացուցակի:

5. Որոշումն  ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner