Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 21.05.2019թ. թիվ 32-Ա որոշումը`
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության հողերից` համայնք Արմավիր Երևանյան փողոց 49/9 հասցեում գտնվող, 04-001-0075-0275 կադաստրային ծածկագրով 0,02669 հա մակերեսով խառը կառուցապատման գործառնական նշանակության հողամասն օտարել աճուրդային եղանակով, որից 213.0 քմ մակերեսով հողամասը երկհարկանի շինություն` առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով, 53.9 քմ մակերեսով հողամասը` սպասարկման նպատակով:
2. Աճուրդի մեկնարկային գին սահմանել մեկ քմ մակերեսով հողամասի համար` 5880 ՀՀ դրամ, ընդամենը` 1569372 (մեկ միլիոն հինգ հարյուր վաթսունինը հազար երեք հարյուր յոթանասուներկու) ՀՀ դրամ:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
|