Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշման 9-րդ կետի 4-րդ ենթակետի «գ» կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցի 20 տան բնակչուհի Օվսաննա Սմբատի Խաչատրյանի՝ Արմավիրի համայնքապետարան մուտքագրված 2024 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 5100 դիմումը և Արմավիր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2024 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 14 նիստի արձանագրությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ․
1․Թույլատրել Օվսաննա Սմբատի Խաչատրյանին /ծնված 27․05․1981թ․/ օտարելու իր անչափահաս երեխաներ Արեգ /ծնված 08․10․2009թ․/ և Մարկ /ծնված 17․01․2012թ․/ Արմանի Խաչատրյաններին, համաձայն ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի (16․08․2024թ․ ժառանգական գործ 99), համասեփականության իրավունքով պատկանող NISSAN TIIDA 1.5 մակնիշի (թողարկման տարին 2009թ․, նույնացման թիվ C11300267, սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական թիվ 04CC213644) տրանսպորտային միջոցը։
2․Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին՝ որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։
3․Որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է որոշումը։