Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 116
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N ֆինանսներ
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՌՈՒԶԱՆՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 217-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելուվ  «Տեղականինքնակառավարմանմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի  18-րդհոդվածի 1-ինմասի  5-րդկետով«Նորմատիվիրավականակտերիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ  հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի  5-րդմասով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով, 29-րդ հոդվածով՝

        ԱՐՄԱՎԻՐ  ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 217-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Համայնքի բյուջեի եկամտային մասում՝

Տող 1261՝ «Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ եկամտատեսակը ավելացնել 8093.5 հազարդրամով.

Տող 1392՝ «Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումներից մուտքեր» եկամտատեսակը ավելացնել 331906.5 հազար դրամով՝ սահմանելով 339706.5 հազար դրամ.

 2)  Բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները.

 ա. 01 բաժին 6 խումբ 1 դաս`«Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի ծախսերի «Նախագծահետազոտական ծախսեր» 5134 հոդվածն ավելացնել 10000,0 հազար դրամով,

բ. 04 բաժին  5 խումբ  1 դաս` «Ճանապարհային տրանսպորտ» ծրագրի ծախսերի «Շենքերի և շինությունների  կապիտալ  վերանորոգում» 5113 հոդվածն ավելացնել 70000,0 հազար դրամով, սուբվենցիոն ծրագրերով համայնքի ճանապարհների վերանորոգման նպատակով,

գ.06 բաժին 3 խումբ 1 դաս` «Ջրամատակարարում» ծրագրի ծախսերի «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածն ավելացնել 115000,0 հազար դրամով, սուբվենցիոն ծրագրերով համայնքի ջրամատակարարման ցանցերի վերակառուցման աշխատանքների   համար,  

դ. 09  բաժին 1 խումբ 1 դաս` «Նախադպրոցական կրթություն» ծրագրի ծախսերի «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածն ավելացնել 145000,0հազար  դրամով, Արմավիր   քաղաքի թիվ 2, Սարդարապատ և Արաքս  գյուղերի  մանկապարտեզների  հիմնանորոգման  աշխատանքներն  իրականացնելու   համար,

ե. 11 բաժին 1 խումբ 2 դաս` «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» ծրագրի  ծախսերի  4891 հոդվածը  պակասեցնել 331906.5 հազար դրամով։

2.     Փոփոխությունները կատարել համաձայն 1,2,3,4 հավելվածների:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈՒԶԱՆՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner