Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 158-րդ, 160-րդ, 163-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի թիվ 1599-Ն որոշման 1-ին կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 3 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Համլետի Գրիգորյանի 2024 թվականի հուլիսի 26-ի թիվ 4273 դիմումը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 3 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Համլետի Գրիգորյանին 2024 թվականի օգոստոսի 1-ից տրամադրել 2024 թվականի ամենամյա արձակուրդի 15 աշխատանքային օրերը (29.01.2024թ.-29.01.2025թ. ժամանակահատվածի համար):
2.Լիլիթ Համլետի Գրիգորյանին՝ աշխատանքի ներկայանալ 2024 թվականի օգոստոսի 22-ին:
3.«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 3 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Համլետի Գրիգորյանի պարտականությունները վերապահել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 3 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության մեթոդիստ՝ ուսումնական գծով տնօրենի տեղակալ Քրիստինե Կիրակոսյանին:
4.«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 3 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվապահին՝ ի գիտություն:
5.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: