Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի 02-Ն հրամանով հաստատված «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման» կարգի 84-րդ կետը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լենուղի գյուղի 3 փողոց 1 շենք 48 բնակարանի բնակիչ Գայանե Սամվելի Մանուկյանի 2024 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 6437 դիմումը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Գայանե Սամվելի Մանուկյանին նշանակել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Այգեվան գյուղի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար` մինչև «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Այգեվան գյուղի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի կողմից զբաղեցնելը:
2.Գայանե Սամվելի Մանուկյանին աշխատանքի մեջ համարել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Այգեվան գյուղիմսուր-մանկապարտեզ»համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման պահից:
3․ Գայանե Սամվելի Մանուկյանի հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր։
4․ Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։