Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 158-րդ, 160-րդ, 163-րդ, 167-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի թիվ 1599-Ն որոշման 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 1588-Ա որոշումը, «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արաքս գյուղի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Արմինե Հակոբի Ներսիսյանի 2025 թվականի ապրիլի 15-ի թիվ 1972 դիմումը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արաքս գյուղի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Արմինե Հակոբի Ներսիսյանին 2025 թվականի ապրիլի 21-ից տրամադրել 2024 թվականի ամենամյա արձակուրդի չօգտագործված 12 աշխատանքային օրերը (02.05.2024թ.-02.05.2025թ. ժամանակահատվածի համար):
2.Արմինե Հակոբի Ներսիսյանին՝ աշխատանքի ներկայանալ 2025 թվականի մայիսի 12-ին:
3. Նշված ժամանակահատվածում «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արաքս գյուղի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Արմինե Հակոբի Ներսիսյանի պարտականությունները վերապահել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արաքս գյուղի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության մեթոդիստ՝ ուսումնական գծով տնօրենի տեղակալ Արմինե Նվերի Մագոյանին։
4.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: