Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 51-րդ կետերով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024թ․ նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը, Ափիջան Խառատյանի լիազոր անձ Հայկ Հարությունյանի 27․03․2025թ․ թիվ 1645 դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Ափիջան Հակոբի Խառատյանին (ծնվ․ 10/04/1950թ․) պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մայիսյան գյուղում գտնվող (կադաստրային ծածկագիր 04-043-0835-0005) գույքին տալ ճշտված հասցե՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք, գյուղ Մայիսյան,Այգեգործական 4-րդ թաղամասի 10-րդ փողոց,3 հողամաս։
2․ Սույն որոշմամբ գույքային միավորին տրամադրած հասցեն ենթակա է պետական գրանցման։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո։
4․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։