Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2019թ. փետրվարի 22-ի թիվ 14-Ն որոշումը, <<Արմավիրի քաղաքապետարանի արվեստի դպրոց>> ՀՈԱԿ-ի և <<Արմավիրի քաղաքապետարանի երաժշտական դպրոց>> ՀՈԱԿ-ի տնօրենների՝ 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 4125 և 4127 զեկուցագրերն ու արտոնություններ ստանալու նպատակով ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1.
1Համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատության ծառայությունից օգտվողների համար տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի արտոնությունը կիրառել 2020 թվականի հունվարի 8-ից՝ համաձայն հավելված 1-ի՝
2. Համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատության ծառայությունից օգտվողների համար տեղական վճարի դրույքաչափի 50 % նվազեցում արտոնությունը կիրառել 2020 թվականի հունվարի 8-ից՝ համաձայն հավելված 2-ի՝
3. Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 8-ից : |