Ղեկավարվելուվ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով, 29-րդ հոդվածով՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 217-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)Բյուջեի ծախսային մասում`
ա.05 բաժին 1 խումբ 1 դաս` «Աղբահանում» ծրագրի ծախսերի «Տրանսպորտային սարքավորումներ» 5121 հոդվածն ավելացնել 4000,0 հազար դրամով ԶԻԼ մակնիշի ինքնաթափ մեքենա ձեռք բերելու համար` հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի «Բարեկարգում» տնօրինության տնօրեն Ա.Հարությունյանի 12.05.2023թ. զեկուցագիրը,
բ.04 բաժին 2 խումբ 4 դաս` «Ոռոգում» ծրագրի ծախսերի, «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին » 4511 հոդվածն ավելացնել 7470.0 հազար դրամով` հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Ջրամատակարար» ՀՈԱԿ տնօրեն Դ.Ավետիսյանի զեկուցագիրը,
գ. 04 բաժին 9 խումբ 1 դաս`«Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի «Հողի օտարումից մուտքեր» 8411 հոդվածը ավելացնել -4000.0հազար դրամով,
դ.11բաժին 1խումբ 2 դաս՝ «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» ծրագրի ծախսերի «Պահուստային միջոցներ» 4891 հոդվածը պակասեցնել 7470.0 հազար դրամով:
- Փոփոխությունները կատարել համաձայն 1,2,3 հավելվածների:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: