Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու՝ 2020 թվականի hունիսի 30-ի թիվ 40-Ն որոշումը, Արմավիր համայնքի ենթակայության թիվ 2, թիվ 5 մանկապարտեզների տնօրենների 2021 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 3529, թիվ 3528 զեկուցագրերը և արտոնություններ ստանալու նպատակով ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերը՝ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1.Համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայությունից օգտվողների համար տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի արտոնությունը կիրառել 2021 թվականի նոյեմբերի 1-ից՝ համաձայն հավելվածի՝
2.Որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի նոյեմբերի 1-ից: |