Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ և 51-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի «Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին» N600-Ն որոշման 1-ին հավելվածի 1-ին , 2-րդ, 4-րդ կետով, հաշվի առնելով , որ Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի գյուղ Խանջյան, 15-րդ փողոց, 7/3 հողամասում գտնվող կառույցները իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով , չեն առաջանում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի , այդ թվում ՝ ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024թ․ նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը, Թեմուր Քյալաշյանի 17․03․2025թ․ թիվ 1449 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Վերականգնել Հերիք Թեմուրի Քյալաշյանին (ծնվ. 10/12/1978թ.),Թեմուր Զորբայի Քալաշյանին (ծնվ. 02/02/1952թ.),Գյուլիզար Խդրի Բրոյանին (ծնվ. 06/01/1952թ.), Ջամալ Թեմուրի Քյալաշյանին (ծնվ. 27/10/1976թ.),Նոտար Թեմուրի Քյալաշյանին (ծնվ. 16/02/1987թ.) և Մրազ Թեմուրի Քյալաշյանին (ծնվ. 07/12/1981թ.) պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Խանջյան, 04-049-0002-0022,0023 կադաստրային ծածկագրում գտնվող 0․02667 հա օրինական հողամասի վրա 1956թ․ և 1975թ. կառուցված 163,9 քմ մակերեսով բնակելի տան, նկատմամբ։
2․ Ընդունել ի գիտություն , որ
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3. Հերիք Թեմուրի Քյալաշյանին (ծնվ. 10/12/1978թ.),Թեմուր Զորբայի Քալաշյանին (ծնվ. 02/02/1952թ.),Գյուլիզար Խդրի Բրոյանին (ծնվ. 06/01/1952թ.), Ջամալ Թեմուրի Քյալաշյանին (ծնվ. 27/10/1976թ.),Նոտար Թեմուրի Քյալաշյանին (ծնվ. 16/02/1987թ.) և Մրազ Թեմուրի Քյալաշյանին (ծնվ. 07/12/1981թ.) պատկանող (կադաստրային ծածկագիր 04-049-0002-0022,0023) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Խանջյան գյուղում գտնվող գույքին տալ ճշտված հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզի Արմավիր համայնք, գյուղ Խանջյան, 15-րդ փողոց, 7/3 բնակելի տուն:
4․ Սույն որոշումը Հայաստանի Հանրապետության Օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։