Այսօր: Երեքշաբթի, 16 Հուլիսի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 151
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



16 հուլիսի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ԱՅԳԵՎԱՆ, 3-ՐԴ ՓՈՂՈՑ , 10 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՆՎԵԼ ԱՇՈՏԻ ՔԱՐԱՄՅԱՆԻ, ԱՎԵՏԻՔ ԱՇՈՏԻ ՔԱՐԱՄՅԱՆԻ ԵՎ ԳԱՅԱՆԵ ԱՇՈՏԻ ՔԱՐԱՄՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԱՎԵԼ ՀՈՂ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ և 51-րդ կետերով, ,Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 11-րդ կետերով և 13-րդ կետի <<ա>> և <<բ>> ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի <<Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին>> N600-Ն որոշման 1-ին հավելվածի 1-ին , 2-րդ, 4-րդ կետով, հաշվի առնելով ,որ Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի գյուղ Այգեվան , 3-րդ փողոց , 10  հողամասում գտնվող կառույցները  իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով , չեն առաջանում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի , այդ թվում ՝ ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին , հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023թ․-ի դեկտեմբերի 21-ի թիվ 10 նիստի 136-Ն որոշումը, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023թ․ դեկտեմբերի 21-ի թիվ 10 նիստի 136-Ն որոշումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի 10.06.2024թ. և Մանվել Աշոտի Քարամյանի 15․07․2024 թվականի թիվ 4009 դիմումը

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.  Մանվել Աշոտի Քարամյանին (ծնվ․ 20․01․1977թ․), Ավետիք Աշոտի Քարամյանին (ծնվ․ 01․08․1975թ․) և Գայանե Աշոտի Քարամյանին (ծնվ․ 25․08․1973թ․) պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Այգեվան գյուղում գտնվող 04-062-0021-0022 կադաստրային ծածկագրով 700,0 քմ մակերեսով հողամասին կից ավել զբաղեցրած  140,0 քմ մակերեսով հողամասը անհատույց տրամադրել նրան՝ սեփականության իրավունքով, իսկ 116,0 քմ մակերեսով հողամասն օտարել ուղիղ վաճառքի միջոցով հողամասի կադաստրային արժեքի 30%-ի չափով՝ 1 քմ հողամասի  համար ՝ 154,44 ՀՀ դրամ , ընդհանուր 17915 (տասնյոթ հազար ինը հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ։

2․ Վերականգնել Մանվել Աշոտի Քարամյանին (ծնվ․ 20․01․1977թ․), Ավետիք Աշոտի Քարամյանին (ծնվ․ 01․08․1975թ․) և Գայանե Աշոտի Քարամյանին (ծնվ․ 25․08․1973թ․) պատկանող  Հայաստանի  Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Այգեվան, 04-062-0021-0022 կադաստրային ծածկագրում գտնվող գտնվող 0․0956 հա օրինական հողամասի վրա 1965թ. կառուցված 120,5 քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ, իսկ ծածկը, ավտոտնակը, բաց պատշգամբը, աստիճանավանդակը, հավբունը, անասնաշենքն ու պարիսպը համարել ինքնակամ։

3․ Մանվել Աշոտի Քարամյանին, Ավետիք Աշոտի Քարամյանին և Գայանե Աշոտի Քարամյանին պատկանող 04-062-0021-0022 կադաստրային ծածկագրից  գույքին տալ ճշտված հասցե ՝ Հայաստանի  Հանրապետության Արմավիրի մարզ ,Արմավիր համայնք , գյուղ Այգեվան, 3-րդ փողոց, 10։

4․ Ընդունել ի գիտություն , որ 

    1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։

  2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների  էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

5․ Սույն որոշումը Հայաստանի  Հանրապետության Օրենսդրությամբ  սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։

6. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝218e70b0-f296-4f43-a886-86b4b8fb4da8



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner