Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ և 51-րդ կետերով, ,«Նորմատրվ իրավական ակտերի»մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասովՀայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 11-րդ կետերով և 13-րդ կետի <<ա>> և <<բ>> ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի <<Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին>> N600-Ն որոշման 1-ին հավելվածի 1-ին , 2-րդ, 4-րդ կետով, հաշվի առնելով ,որ Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի գյուղ Հացիկ,16 փողոց ,32 հողամասում գտնվող կառույցները իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով , չեն առաջանում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի , այդ թվում ՝ ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին , հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023թ․-ի դեկտեմբերի 21-ի թիվ 10 նիստի 136-Ն որոշումը, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024թ․ նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը ,Հայկ Կորյունի Հովհաննիսյանի 27․02․2025 թվականի թիվ 1148 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Սեփականության իրավունքով Հայկ Կորյունի Հովհաննիսյանին (ծնվ․ 27․10․1975թ․),Հայկանուշ Հայկի Իսրաելյանին (ծնվ․ 01․10․1953թ․) և Կորյուն Կառլենի Հովհաննիսյանին (ծնվ․ 16․04․1950թ․) սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Հացիկ 04-058-0044-0045 կադաստրային ծածկագրում գտնվող 0․0945 հա օրինական հողամասի վրա կառուցված 62,1 քմ ներքին և 75,0 քմ արտաքին մակերեսով խանութը, 55,2 քմ մակերեսով ներքին և 66,3 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը,60,3 քմ ներքին և 79,7 քմ արտաքին մակերեսով մառան-խորդանոցը,1,3 քմ ներքին և արտաքին մակերեսով պարիսպը ճանաչել օրինական, իսկ ծածկոցները, զուգարանը,ծխարանները և պարիսպը համարել ինքնակամ։
2․ Ընդունել ի գիտություն , որ
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3․Սահմանել, որ ինքնակամ կառույցն իրականացրած անձը սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում , Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի բյուջե պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի <<ինքնակամ հառույցների օրինականացամն և տնօրինման կարգը հաստատելու մասին >> թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված ընդհանուր արտաքին 75,0 քմ մակերեսով ինքնակամ բնակելի շինությունների օրինականացման յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ՝ բազային տուրքի 20-ապատիկի չափով ՝ 1748 ՀՀ դրամ ընդհանուր ՝ 131100 (մեկ հարյուր երեսունմեկ հազար հարյուր ) ՀՀ դրամ,ընդհանուր արտաքին 79,7 քմ մակերեսով ինքնակամ բնակելի շինությունների օրինականացման յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ՝ բազային տուրքի 15-ապատիկի չափով ՝ 1311 ՀՀ դրամ ընդհանուր ՝ 104487 (մեկ հարյուր չորս հազար չորս հարյուր ութսունյոթ ) ՀՀ դրամ և ընդհանուր արտաքին 67,6 քմ մակերեսով ինքնակամ օժանդակ շինությունների օրինականացման յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ՝ բազային տուրքի 6-ապատիկի չափով ՝ 524,4 ՀՀ դրամ ընդհանուր ՝35450 (երեսունհինգ հազար չորս հարյուր հիսուն) ՀՀ դրամ, ընդամենը՝ 271037 (երկու հարյուր յոթանասունմեկ հազար երեսունյոթ) ՀՀ դրամ։
4․ Ուժը կորցրած ճանաչել ինքնակամ կառույցն օրինականացնելու 2025 թվականի մարտի 5-ի թիվ 0324-Ա որոշումը։
5․ Սույն որոշումը Հայաստանի Հանրապետության Օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։