Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-689-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի 2021 թվականի հուլիսի 22-ի թիվ 2600 դիմումը.
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Տալ համաձայնություն Արմավիր համայնքին սեփականության իրավունքով պատկանող` Արմավիր քաղաքի Աբովյան փողոց թիվ 137 հասցեում գտնվող վարչական շենքի երրորդ հարկից 68.4 քմ մակերեսով տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու Հայաստանի Հանրապետության Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին` Արմավիրի տարածքային բաժնի գործունեությունն իրականացնելու նպատակով:
2. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր` անորոշ ժամկետով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |