Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 03-ի թիվ 006-Ա որոշումը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է. 1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության հողերից` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղի Երևանյան փողոց 8/5 հասցեում գտնվող` 04-066-0256-0034 ծածկագրով, 129,6 քմ մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն օտարել աճուրդային եղանակով, առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով:
2.Աճուրդի մեկնարկային գին սահմանել մեկ քառակուսի մետր մակերեսով հողամասի համար` 10 000 /տասը հազար/ ՀՀ դրամ, ընդամենը` 1 296 000 /մեկ միլիոն երկու հարյուր իննսունվեց հազար/ ՀՀ դրամ:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |