Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, <<Տեղական տուրքերի և վճարների>> մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ենթակայության թիվ 4 մանկապարտեզի տնօրենի՝ 2021 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 3831 զեկուցագիրը և արտոնություններ ստանալու նպատակով ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերը՝ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայությունից օգտվողների համար տեղական վճարի դրույքաչափի 50% նվազեցում արտոնությունը կիրառել 2021 թվականի դեկտեմբերի 1-ից՝ համաձայն հավելվածի՝
2. Որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի դեկտեմբերի 1-ից: |