Ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականիմայիսի 18–իհ.912-Նորոշման 22.1 կետով,հիմք ընդունելով Լիլյա Շահենի Նազլուխանյանի 03.02.2022թ. թիվ0449դիմումը և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեյի գույքի նկատմամբ իրավունքի /սահմանափակման/ պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 20.04.2022թ. որոշումը ու հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մայիսյան գյուղի Այգեգործական 4-րդ թաղամաս 2-րդ փողոց 1-ին նրբանցք թիվ 7 հասցեում գտնվող կառույցները իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Ճանաչել Լիլյա Շահենի Նազլուխանյանի /ծնված 14.03.1985 թ./ սեփականության իրավունքը (սեփականությանվկայական N 01042014-04-0001)Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մայիսյան գյուղի Այգեգործական 4-րդ թաղամաս 2-րդ փողոց 1-ին նրբանցք թիվ 7 հասցեում գտնվող գույքային միավորների`520.0 քմ օրինական հողամասի վրա 1996թ կառուցված 54.1 քմ արտաքին մակերեսով և 44.6 քմ ներքին մակերեսով բնակելի տաննկատմամբ:
2. ՀՀ կառավարության 912-Ն որոշման 22.1 կետի համաձայն ինքնակամ կառույցի օրինականացման համար վճար չի սահմանվում,
3. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները ենթակա են պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար սահմաված տեղական վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:
6.Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 15.04.2022թ. թիվ 380-Ա որոշումը: