Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասով և հիմք ընդունելով քաղաքացի Կարեն Սամվելի Կուրեղյանի 2025 թվականի մայիսի 19-ի թիվ 2598 դիմումը ՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է․
1․Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մայիսյան գյուղում գտնվող Կարեն Սամվելի Կուրեղյանի սեփականություն հանդիսացող 04-043-0475-0012 կադաստրային ծածկագիր ունեցող, 0․9 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը փոփոխել՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողի՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի՝ ջերմոց կառուցելու համար։
2․Կատարել համապատասխան փոփոխություն՝ Հայաստանի Հանարպետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մայիսյան գյուղը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի «Արմավիր-3» համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում։
3․ Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։