Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ, 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանի պահանջներով և հիմք ընդունելով 2024 թվականի սեպտեմբերի 09-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 3 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովի ձևավորման նպատակով հատուկ ծրագրով ընտրված հանձնաժողովի անդամների ցանկը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հաստատել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 3 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովի կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթը անցկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի կողմից հաստատված կարգի համաձայն:
3.Հանձնաժողովի քարտուղար նշանակել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի Քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի գլխավոր մասնագետ Սաթենիկ Մարտիրոսյանին:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: