Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 145
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 06
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

08 փետրվարի 2022 թվականի N 06

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

2022 թվականի հունվարի 8-ին Արմավիրի համայնքապետարանում կազմակերպվեց Արմավիր համայնքի 2022 թվականի բյուջեի նախագծի հանրային քննարկում, որին մասնակցում էին Արմավիր համայնքի ավագանու անդամներ, Արմավիր համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարներ, համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքի բնակիչներ, ԶԼՄ ներկայացուցիչներ: Բյուջեի նախագիծը ներկայացրեց համայնքի ղեկավար Դ. Խուդաթյանը: Նա նշեց, որ 2022 թվականին Արմավիր համայնքի բյուջեի եկամուտները կազմում են 2091514.0 հազար դրամ, ծախսերը՝ 2518827.3 հազար դրամ: 2022 թվականին ավելի մեծ ծավալի շինարարություն է արվելու Արմավիր խոշորացված համայնքում՝ մասնավորապես նախատեսվում է իրականացնել ԱրմավիրքաղաքիՄ Գորկիփողոցիհիմնանորոգման, ՀՀԱրմավիրիմարզիԱրմավիրհամայնքիԱյգեվանևԼենուղիգյուղերիջրամատակարարմանցանցիվերակառուցման, ՀՀԱրմավիրիմարզիԱրմավիրհամայնքի Արմավիրքաղաքիթիվ 2 մանկապարտեզՀՈԱԿ-իհիմնանորոգման, թիվ 3 ևթիվ 7 մանկապարտեզՀՈԱԿ-ներիջեռուցմանհամակարգիկառուցման, գազաֆիկացման, հին դռներիևպատուհաններինորովփոխարինման, ԱրաքսգյուղիմանկապարտեզՀՈԱԿ-իհիմնանորոգման, գազաֆիկացմանևջեռուցմանհամակարգիկառուցման, ՄյասնիկյանգյուղիմանկապարտեզՀՈԱԿ-իջեռուցմանհամակարգիկառուցման, ԼուկաշինգյուղիմանկապարտեզՀՈԱԿ-իօդափոխությանևջեռուցմանհամակարգերիկառուցման, ՍարդարապատգյուղիմանկապարտեզՀՈԱԿ-իհիմնանորոգման, գազաֆիկացմանևջեռուցմանհամակարգիկառուցմանաշխատանքներ:Նշվեց, որ շարունակական աշխատանքներ են տարվելու քաղաքի տարբեր փողոցների լուսավորության համակարգի վերականգնման ուղղությամբ:

Քննարկման ընթացքում կարևորվեց պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցությունը և շեշտը դրվեց սուբվենցիոն ծրագրերով 2022 թվականին համայնքում իրականացվելիք ծրագրերի ապահովմանը: Հնչեցին հարցեր, տրվեցին պատասխաններ:

Համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց Արմավիր համայնքի ազգաբնակչությանը, որ համատեղ աշխատանքի, իրենց կողմից հարկային պարտավորությունները ժամանակին և պատշաճ կատարելու միջոցով մեծ մասնակցություն են ցուցաբերում համայնքում իրականացվող բազմաբնույթ ծրագրերի կյանքի կոչմանը՝ նպաստելով համայնքի շարունակական զարգացման ծրագրերին:



Կից փաստաթղթեր՝
(15.06 Կբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner