Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու՝ 2020 թվականի hունիսի 30-ի թիվ 40-Ն որոշումը, Արմավիր համայնքի ենթակայության թիվ 1, թիվ 4, թիվ 8, թիվ 9 մանկապարտեզների տնօրենների՝ 2021 թվականի հուլիսի 21-ի թիվ 2560, թիվ 2561, թիվ 2562, թիվ 2563 զեկուցագրերը և արտոնություններ ստանալու նպատակով ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայությունից օգտվողների համար տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի արտոնությունը կիրառել 2021 թվականի օգոստոսի 2-ից՝ համաձայն հավելված 1-ի՝
2. Համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայությունից օգտվողների համար տեղական վճարի դրույքաչափի 50 % նվազեցում արտոնությունը կիրառել 2021 թվականի օգոստոսի 2-ից՝ համաձայն հավելված 2-ի
3 .Որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի օգոստոսի 2-ից :