Մարտի 1-ին Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը Արմավիրի համայնքապետարանի նիստերի փոքր դահլիճում աշխատանքային քննարկում է անցկացրել համայնքի ղեկավարի տեղակալների, գյուղերի վարչական ղեկավարների և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներիհետ:
Քննարկմանը անդրադարձ է կատարվել համայնքի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներին, քննարկվել է համայնքի տարբեր բնակավայրերում իրականացվող շինարարական աշխատանքներին, լուսավորության համակարգի նորացմանը և աշխատանքային այլ թեմաներին վերաբերող հարցեր: