Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով, <<ՏԻՄ>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և հիմք ընդունելով <<ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 9 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի տնօրենի՝ 2019 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 3737 զեկուցագիրը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Համայնքի ավագանու՝ 2018 թվականի նոյեմբերի 23-ի՝ <<<<ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 9 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 82-Ա որոշմամբ հաստատված հավելված 1-ում 15-րդ կետից հետո լրացնել հետևյալ բառերով՝ <<16. Ջեռուցման օպերատոր, 1.0, 78000>>:
2. Հավելված 1-ում կատարել հետևյալ փոփոխությունները՝
2.1. 1-ին պարբերությունում <<19>> թիվը փոխարինել <<20>> թվով:
2.2. Հաստիքային միավորների <<Ընդամենը>> սյունակում <<19.40>> թվերը փոխարինել <<20.40>> թվերով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդումանը հաջորդող օրվանից: