Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N Թումո
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՄԵՆ ԱԲԳԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԹՈՒՄՈ ՍՏԵՂԾԱՐԱՐ ԿԵՆՏՐՈՆ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասովՙ հիմք ընդունելով «Սիմոնյան կրթական հիմնադրամի» գլխավոր տնօրեն՝ Մարի Լու Փափազյանի 2023թ.սեպտեմբերի 18-ի գրությունը և Արմավիր համայնքի ղեկավարի առաջարկությունը.

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.

1. Տալ  հավանություն «Սիմոնյան կրթական հիմնադրամի» կողմից ներկայացված Արմավիր համայնքի Արմավիր քաղաքում  Թումո ստեղծարար  կենտրոն հիմնելու ներդրումային ծրագրին՝ ըստ որի նախատեսվում է Արմավիր քաղաքում կառուցել «Թումո Արմավիր» հանգույց:

2.  Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Բաղրամյան 9 հասցեում գտնվող համայանքային սեփականություն հանդիսացող /սեփայանության վկայական 2401878/,  04-001-014-002 կադաստրային ծածկագրով 0.718 հա մակերեսով  հողամասը և վերջինիս վրա գտնվող թիվ 12-րդ մսուր-մանկապարտեզի վթարային շենքը  «Սիմոնյան կրթական հիմնադրամին» Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն հիմնելու նպատակով, նվիրաբերության պայմանագրով անհատույց սեփականության իրավունքով տրամադրելուն:

3.Առաջարկել Արմավիր համայնքի ղեկավարին իրականացնելու սույն որոշումից բխող իրավական գործառույթներ՝ 

1) Սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասը նվիրաբերության պայմանագրով անհատույց սեփականության իրավունքով տրամադրելուն  սահմանված կարգով համաձայնություն ստանալու համար դիմել Հայաստանի Հանրապետության կառավարություն.

2)Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությունը ստանալուց հետո «Սիմոնյան կրթական հիմնադրամի» հետ կնքել գույքի անհատույց նվիրաբերության պայմանագիր։

4. Ուժը կորցրած ճանաչել Արմավիր համայնքի ավագանու  2023 թվականի հուլիսի 28-ի թիվ 075-Ա որոշումը։

5․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ԱԲԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner