Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ծրագրային առաջարկների վերաբերյալ․
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է․
1․ Տալ հավանություն հետևյալ ծրագրերին՝
1․1 Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Հ․ Ավետիսյան փողոցի Ս․ Շահումյան – Հանրապետություն հատվածի, և Սայաթ-Նովա փողոցի Արարատյան-Սայաթ-Նովա 5Ա բազմաբնակարան բնակելի շենք հատվածի հիմնանորոգում։
Արմավիր քաղաքի Մ․ Բաղրամյան փողոցի 19, 21, 23, Հանրապետության փողոցի 35, 37, 39, 43 և Չարենց փողոցի 34,36, Ա․ Ջիվանի փողոցի 13, 15, 17, 19 և Սայաթ-Նովա 120, Մ․ Մաշտոց փողոցի 3 Ա, Ե․ Չարենց փողոցի 1/1, 5, 7, 9 բազմաբնակարան բնակելի շենքերի բակային տարածքների հիմնանորոգում։
Սարդարապատ գյուղի թիվ 6 , թիվ 9 փողոցների, Մյասնիկյան գյուղի Խանջյան փողոցի Երևանյան-Գագարին հատվածի, Լենուղի գյուղի թիվ 10 փողոցի հիմնանորոգում։
1․2 Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Հ․ Ավետիսյան փողոցի Ս․ Շահումյան – Խ․ Աբովյան հատվածի և Սայաթ-Նովա փողոցի Արարատյան-Սայաթ-Նովա 5Ա բազմաբնակարան բնակելի շենք հատվածի խմելու ջրամատակարարման նոր համակարգի կառուցում։
Արմավիր քաղաքի Մ․ Բաղրամյան փողոցի 19, 21, 23, Հանրապետության փողոցի 35, 37, 39, 43 և Չարենց փողոցի 34,36, Ա․ Ջիվանի փողոցի 13, 15, 17, 19 և Սայաթ-Նովա 120, Մ․ Մաշտոց փողոցի 3 Ա, Ե․ Չարենց փողոցի 1/1, 5, 7, 9 բազմաբնակարան բնակելի շենքերի բակային տարածքների խմելու ջրամատակարարման նոր համակարգի կառուցում։
1․3 Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Հացիկ գյուղում մանկապարտեզի նոր շենքի կառուցում, Մայիսյան գյուղի չգործող մանկապարտեզի շենքի հիմնանորոգում, <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 5 մսուր-մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի հիմնանորոգում։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։