Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 51-րդ կետերով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024թ․ նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը, ըստ կառուցապատման իրավունքի առուվաճառքի պայմանագրի 05.03.2025թ. և Հասմիկ Վոլոդյայի Վարդանյանի լիազորված անձ Անի Արայիկի Հակոբյանի 28․03․2025թ․ թիվ 1657 դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Հասմիկ Վոլոդյայի Վարդանյանին (ծնվ․ 01/01/1973թ․) կառուցապատման իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքում գտնվող (կադստրային ծածկագիր՝ 04-001-0063-0017) գույքին տալ ճշտված հասցե՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք, քաղաք Արմավիր, Աշուղ Ջիվանու փողոց, 7/5 հողամաս։
2․ Սույն որոշմամբ գույքային միավորին տրամադրած հասցեն ենթակա է պետական գրանցման։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո։
4․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։