Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 136-Ն որոշումը և Ա/Ձ Մուշեղ Հակոբյանի հայտը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Բավարարել Ա/Ձ Մուշեղ Հակոբյանի հայտը և թույլատրել ք. Արմավիր, Բաղրամյան փ. 9/4շ. հարևանությամբ գտնվող հիմնական շինությունում զբաղվելու ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքով:
2.Հանձնարարել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային եկամուտների հաշվառման, հավաքագրման և տրանսպորտի վերահսկողության բաժնին Ա/Ձ Մուշեղ Հակոբյանին տալու համապատասխան թույլտվություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: