Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրաապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 47-րդ և 49-րդ կետերով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է. 1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության և /կամ/ կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի:
2.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հարնապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022թվականի մարտի 07-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի վարչական սահմաններում գտնվող պետության եվ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության եվ /կամ/ կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար մրցութային հանձնաժողով ստեղծելու եվ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2021 թվականի օգոստոսի 27-ի թիվ 69-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 090-Ա որոշումը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |