Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Սարդարապատ գյուղի Ա․Խանոյան փողոցի 50 տան բնակիչ Նանո Խուդոյանի՝ Արմավիրի համայնքապետարան մուտքագրված 2024 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 5729 դիմումը և Արմավիր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2024 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ 17 նիստի արձանագրությամբ տրված դրական եզրակացությունը`
որոշում եմ.
1.Թույլատրել Նանո Շավավի Խուդոյանին /ծնված 24․09․1989թ./ գրավադրելու իր անչափահաս երեխաներ Թեհմինե /ծնված 04․02․2009թ․/, Ռուզան /ծնված 15․0․2011թ․/ ևՍուրեն /ծնված 30․08․2022թ./ Սևդինի Օզմանյաններին, համաձայն ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի (11․01․2023թ․ ժառանգական գործ 685), ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով հասանելիք ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Սարդարապատ գյուղի 13-րդ փողոցի 50 բնակելի տուն հասցեում գտնվող, 04-059-0085-0018 կադաստրային ծածկագրով, 0․29 հա մակերեսով բնակելի տան յուրաքանչյուրին հավասարաչափ հասանելիք 1/8 բաժնային մասերը։
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին` որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: