Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ և 224-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 25, 30, 31-րդ կետերով, 32-րդ կետի <<ա>> ենթակետով,<<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով,հիմք ընդունելով կառույցն իրականացրած Գուրգեն Վարդանյանի 06,03,2020 թ. թիվ 0944 դիմումը ՝ որոշում եմ.
1.Արմավիր համայնքի Հանրապետության փողոցի թիվ 6 վարչական շենքի քաղաքացի Գուրգեն Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող / վկայական 2883745, տրված 27.12.2011թ./ նկուղին կից ինքնակամ իրականացրած աստիճանավանդակը՝ ընդհանուր 12,08 քմ մակերեսով ճանաչել օրինական:
2.Օրինականացվող ինքնակամ կառույցի զբաղեցրած հողամասը հատկացնել Արմավիր համայնքի Հանրապետության փողոցի թիվ 6 վարչական շենքի սեփականատերերին՝ անհատույց՝ բաժնային սեփականության իրավունքով:
3.Ընդունել ի գիտություն, որ
1)կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2)շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
4.Սահմանել, որ դիմողը
1)Արմավիր համայնքի բյուջե պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Նորոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետի <<ա>> ենթակետի պահանջով հաշվարկված 7610 /յոթ հազար վերց հարյուր տաս / ՀՀ դրամ օրինականացման վճարը:
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
5. Սույն որոշումն ուժի մեջ կմտնի , վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքով սահմանված՝ 200000 /երկու հարյուր հազար /ՀՀ դրամ տուգանքը համայնքի բյուջեվ ճարելուց հետո:
6.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։