Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29 դեկտեմբերի 2011թ թիվ 1920-Ն որոշման 54-րդ և 55-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 2/փ-122 դրական եզրակացությունը և <<Պրոգրես>> ՍՊԸ-ի 09.01.2023թ թիվ 0065 դիմումը
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է. 1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոց 122 հասցեում գտնվող / կադաստրային ծածկագիր 04-001-0052-0045 / <<Պրոգրես>>ՍՊԸ-ինսեփականության իրավունքով պատկանող 0.186 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հողամասը՝փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության՝հասարակական կառուցապատման հողերի գործառնական նշանակության:
2. Կատարել փոփոխություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արմավիր-3 համակցված տարածական պլանավորման փաստաթղթում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |