Ղեկավարվելով «Տեղական ինքնակառվարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 11-ի թիվ 069-Ն որոշումը, Արմավիր համայնքի ենթակայության թիվ 4, թիվ 8 մանկապարտեզների տնօրենների՝ 2022 թվականի մարտի 31-ի թիվ 1695, թիվ 1694 զեկուցագրերը և արտոնություններ ստանալու նպատակով ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է. 1.Համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայությունից օգտվողների համար տեղական վճարի նկատմամաբ զրոյական դրույքաչափի արտոնությունը կիրառել 2022 թվականի ապրիլի 1-ից՝ համաձայն հավելվածի 1-ի
2.Համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայությունից օգտվողների համար տեղական վճարի դրույքաչափի 50 % նվազեցում արտոնությունը կիրառել 2022 թվականի ապրիլի 1-ից՝ համաձայն հավելվածի 2-ի՝
3.Սույն որոշման գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա: |