Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 03-ի թիվ 006-Ա որոշումը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է. 1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողերից` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մայիսյան գյուղում գտնվող` 04-043-0407-0003 ծածկագրով, 3.5 հա մակերեսով այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասն օտարել աճուրդային եղանակով, գյուղմթերք արտադրելու նպատակով:
2.Աճուրդի մեկնարկային գին սահմանել մեկ հեկտար մակերեսով հողամասի համար 450 000 / չորս հարյուր հիսուն հազար / ՀՀ դրամ, ընդամենը` 1575000 /մեկ միլիոն հինգ հարյուր յոթանասունհինգ հազար/ ՀՀ դրամ:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |