Այսօր: Չորեքշաբթի, 14 Մայիսի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 150
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



14 մայիսի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 4-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 51-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Քաղաքաշինության Կոմիտեի նախագահի 2025 թվականի մարտի 14-ի թիվ 01/7/02005 գրությունը  և Արմավիր համայնքի ավագանու 2025թ ապրիլի 25-ի թիվ 057-Ա որոշումը՝

 ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի 54 թաղամասում գտնվող  Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող կադաստրային ծածկագիր 04-001-0340-0001-ից 0,04հա և 0,04 հա  ընդհանուր օգտագործման հողամասերի գործառնական նշանակությունը  փոփոխելու`  բնակավայրերի բնակելի կառուցապատման։

2․Կատարել համապատասխան փոփոխություն՝ Հայաստանի Հանարպետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արմավիր-3 համակցված տարածական պլանավորման փաստաթղթում։

3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքին պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի քաղաք Արմավիր, 54 թաղամասում գտնվող՝ 04-001-0340-0001 կադաստրային ծածկագրից 0.04 հա և 0.04 հա մակերեսով հողամասերին տալ հասցեներ՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք, քաղաք Արմավիր, Արարատյան փողոց, 5/4 հողամաս և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք, քաղաք Արմավիր, Արարատյան փողոց, 5/8 հողամաս:

4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner