2024 թվականի դեկտեմբերի 9-ին Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում կազմակերպվեց Արմավիր համայնքի 2025 թվականի բյուջեի նախագծի հանրային քննարկում, որին մասնակցում էին Արմավիր համայնքի ավագանու անդամներ, Արմավիր համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարներ, համայնքապետարանի աշխատակիցներ, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, համայնքի բնակիչներ: Բյուջեի նախագիծը ներկայացրեց Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Ռուզաննա Մանուկյանը։ Նա նշեց, որ Արմավիր համայնքի 2025 թվականի բյուջեի նախագիծը կազմվել է Արմավիր համայնքի զարգացման 2021-2026թթ․ հնգամյա և 2025-27թթ․ միջնաժամկետ ծախսերի դրույթներին համապատասխան։
Ռ․ Մանուկյանը ներկայացրեց Արմավիր համայնքի 2025թ․ բյուջեով կանխատեսվող եկամուտների և ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն, համաձայն որի կանխատեսվում են եկամուտներ ընդամենը՝ 3 361 242,9 հազար դրամ և ծախսեր՝ 3 361 242,9 հազար դրամ։
Այնուհետև համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը ներկայացրեց ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Արմավիր համայնքում 2025 թվականին նախատեսվող ծրագրերը՝
1. Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի Արարատյան-Սայաթ-Նովա 5Ա բազմաբնակարան բնակելի շենք հատվածի, Հ.Ավետիսյան փողոցի Ս.Շահումյան-Հանրապետություն հատվածի հիմնանորոգում:
2. Արմավիր քաղաքի Մ.Բաղրամյան փողոցի 19,21,23,Հանրապետության փողոցի 35,37,39,43, Չարենցի փողոցի 1/1,5,7,9,34,36 Ա.Ջիվանու փողոցի 13,15,17,19, Սայաթ-Նովա 120 և Մ.Մաշտոց փողոցի 3Ա բազմաբնակարան բնակելի շենքերի բակային տարածքների հիմնանորոգման աշխատանքներ:
3. Արմավիր համայնքի Սարդարապատ գյուղի թիվ 6,9 փողոցի,Մյասնիկյան գյուղի Խանջյան փողոցի Երևանյան-Գագարին հատվածի, Լենուղի գյուղի թիվ 10 փողոցի հիմնանորոգման աշխատանքներ:
4. «Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 6 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի օգտագործվող մասնաշենքերի կառուցում, հարակից բակային տարածքի բարեկարգում, գույքի և սարքավորումների ձեռք բերում:
5. Արմավիր քաղաքի Հ.Ավետիսյան փողոցի Ս.Շահումյան-Խ.Աբովյան հատվածի և Սայաթ-Նովա փողոցի Արարատյան-Սայաթ-Նովա 5Ա բազմաբնակարան բնակելի շենք հատվածի խմելու ջրամատակարարման նոր համակարգի կառուցում:
6. Արմավիր քաղաքի Մ.Բաղրամյան փողոցի 19,21,23,Հանրապետության փողոցի 35,37,39,43 , Չարենցի փողոցի 1/1,5,7,9,34,36 , Ա.Ջիվանու փողոցի 13,15,17,19 , Սայաթ-Նովա 120 և Մ.Մաշտոց փողոցի 3Ա բազմաբնակարան բնակելի շենքերի բակային տարածքների խմելու ջրամատակարարման նոր համակարգի կառուցում:
7. «ԱրմավիրիմարզիԱրմավիրհամայնքիԱրմավիրքաղաքիթիվ 5 մսուր-մանկապարտեզ»ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգում:
8. Արմավիրհամայնքի Հացիկ գյուղում մանկապարտեզի նոր շենքի կառուցում:
9. Արմավիրհամայնքի Մայիսյան գյուղի չգործող մանկապարտեզի շենքի հիմնանորոգում։
Քննարկման ընթացքում հնչեցին Արմավիր համայնքի 2025 թվականի բյուջեի նախագծի հետ կապված հարցեր, տրվեցին պատասխաններ։
Ամփոփիչ խոսք ասելով՝ համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Արմավիր համայնքի բնակիչներին՝ համայնքի բյուջեի նկատմամբ իրենց հարկային պարտավորությունները բարեխիղճ կատարելու և համայնքային ենթակայության կազմակերպությունների և համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցներին՝ համայնքում զարգացման ծրագրերի իրականացման հետ կապված արդյունավետ աշխատանքի համար։