Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 118
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 08
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

18 մայիսի 2022 թվականի N 08

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2021-2026 ԹԹ. ՀՆԳԱՄՅԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

2022 թվականի մայիսի 18-ին Արմավիրի համայնքապետարանում անցկացվեց Արմավիր համայնքի 2021-2026 թվականների հնգամյա զարգացման ծրագրի հանրային քննարկում, որին մասնակցում էին ավագանու անդամներ, վարչական ղեկավարներ, համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքի բնակիչներ, ԶԼՄ ներկայացուցիչներ: Արմավիր համայնքի 2021-2026 թվականների ներկայացրեց համայնքի ղեկավար Դ. Խուդաթյանը: Նա նշեց, որ համայնքի հնգամյա  զարգացման ծրագիրը ներկայացնում է համայնքի զարգացման տեսլականն առաջիկա 5 տարինների համար՝ սահմանելով  զարգացման հիմնական ուղղոթյունները և գերակա ոլորտները. այն գործառական փաստաթուղթ է, որը սահմանում է գործողություններն ու արդյունքները, ինչպես նաև ծրագրի համար հասանելի ֆինանսական միջոցները: Նա նշեց, որ հատկապես ուշադրության կենտրոնում է լինելու գյուղատնտեսության ոլորտը: Արդեն իսկ սկսվել են ուսումնասիրություններ ոռոգման ցանցի հնարավոր ընդլայման համար, առաջիկայում աշխատանքներ են նախատեսվում չշահագործվող խորքային հորերի գույքագրման և վերագործարկման ուղղությամբ՝ ինչը առաջնահերթ խնդիր է գյուղաբնակ մեր քաղաքացիների համար:

Արմավիր համայնքի առաջիկա հինգ տարիների համար զարգացման հիմնական ուղղություններ և գերակա ոլորտներ են սահմանվում քաղաքաշինության և կոմունալ տնտեսության, կրթության, մշակույթի, շրջակա միջավայրի, առողջ ապրելակերպի, սոցիալական պաշտպանության և գյուղատնտեսության ոլորտները համայնքի տեսլականն է Արմավիրը դարձնել անվտանգ, հարմարավետ, ապրելու և գործելու կենսամիջավայր, այցելունների համար գրավիչ, ձեռնարկատիրության զարգացման համար նպաստավոր, զարգացած ենթակառուցվածքներ ունեցող, բարեկարգ, մաքուր ու գրավիչ բնակավայր:

Ծավալվեց նախագծի ակտիվ քննարկում, եղան առաջարկներ՝ ծրագրի ուժեղ և թույլ կողմերի հետ կապված: Դ. Խուդաթյանը նշեց, որ համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը իր արտացոլումը կգտնի յուրաքանչյուր տարվա տարեկան աշխատանքային պլանում և ավելի կոնկրետ ըստ ժամանակահատվածի կարտացոլվեն համայնքային նշանակության առավել հրատապ ու կարևորագույն խնդիրները և կտրվեն այդ խնդիրների լուծման համար կատարվող աշխատանքների մեկնարկ:Քննարկման ընթացքում կարևորվեց հատկապես այն եզրույթը որ համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը համայնքի յուրաքանչյուր բնակչի փաստաթուղթն է և նրա ինչպես կազմման այնպես էլ իրագործման հարցում առաջնային դերը բնակչինն է, որը որքան պատասխանատվություն է նշանակում, նույնչափ էլ պարտավորեցնող է:Ամփոփելով քննարկումը Դ. Խուդաթյանը նշեց, որ քննարկման ընթացքում եղած առաջարկություններով փոփոխված նախագիծը կներկայացվի համայնքի ավագանու առաջիկա նիստում քննարկման և հաստատման:

ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՎԱՐԵՑ  ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Դ. ԽՈՒԴԱԹՅԱՆԸ



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner