Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 128
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 07
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

02 մայիսի 2022 թվականի N 07

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՄԱՎԻՐ ՔԱՂԱՔԻ ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՉԱՐԵՆՑ-ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՏՎԱԾԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 17-ի թիվ 005-Ա որոշման համաձայն, համայնքում հանրային բաց լսումների և /կամ քննարկումների կազմակերպման և անցկացման կարգին համապատասխան՝ 2022 թվականի մայիսի 2-ին, ժամը 10։00-ին Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանրային քննարկում՝ ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի  Արմավիր քաղաքի Աբովյան փողոցի Չարենց-Բաղրամյան հատվածի հիմնանորոգման աշխատանքների ծրագրային հայտի վերաբերյալ։

Քննարկումն անցկացնում էր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը։ Հանրային քննարկմանը ներկա էին համայնքի ավագանու անդամներ, վարչական ղեկավարներ, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցներ, համայնքի բնակիչներ, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը մասնակիցներին ներկայացրեց առկա հնարավորություններով պայմանավորված՝  վերոհիշյալ ճանապարհահատվածի հիմնանորոգման կարևորությունը՝ հատկապես, որ ներկայումս ընթանում են ջրագծերի  նորով փոխարինման աշխատանքներ։ Նախատեսվող աշխատանքների իրականացման արդյունքում Արմավիր քաղաքի կենտրոնական փողոց հանդիսացող Աբովյան փողոցի նշված ճանապարհահատվածը, ունի կարևոր նշանակություն՝ քաղաքի ընդհանուր երթևեկությունը լիցքաթափելու համար։ 

Հանրային քննարկման մասնակիցների հետ ծավալվեց հետաքրքիր հարց ու պատասխան։

Դավիթ Խուդաթյանը նշեց, որ հարցը հրատապության կարգով կքննարկվի ավագանու  արտահերթ նիստում։

Դ. Խուդաթյանի կողմից կարևորվեց հանրային լսումների անհրաժեշտությունը, որոնք վերհանում են հանրային կարծիքը և կարևորում հետագա հետևողական թափանցիկ գործելաոճը՝ ի շահ համայնքի բնակիչների առջև ծառացած խնդիրների լուծման։



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner