Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 48-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Արմավիր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 137-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ղեկավարի 2024 թվականի փետրվարի 14-ի թիվ 32 կարգադրությամբ ստեղծված Արմավիր համայնքում սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով ստեղծված մշտական հանձնաժողովի 2024 թվականի դեկտեմբերի 02-ի թիվ 6631 եզրակացությունը, ընդառաջելով Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Արարատյան փողոցի 3-րդ շենքի 2 բնակարանի բնակիչ Վաղարշակ Վելիսոնի Միսակյանի օգնության դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Արմավիր համայնքի բյուջեի 10 բաժնի 07 խմբի 01 դասի «Սոցիալական հատուկ արտոնություններ» ծրագրի ծախսերի 4729 հոդվածից 20.0 հազար դրամ օգնություն հատկացնել՝ Վաղարշակ Վելիսոնի Միսակյանին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: