Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու՝ 2019թ. փետրվարի 22-ի N 14-Ն որոշումը, Արմավիր համայնքի ենթակայության թիվ 5, թիվ 7 և թիվ 11 մանկապարտեզների տնօրենների՝ 2020 թվականի մայիսի 22-ի թիվ 1755, մայիսի 23-ի թիվ 1756, մայիսի 25-ի թիվ 1757 զեկուցագրերը և արտոնություններ ստանալու նպատակով ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերը՝ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայությունից օգտվողների համար տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի արտոնությունը կիրառել 2020 թվականի հունիսի 1-ից՝ համաձայն հավելված 1-ի՝
2. Համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայությունից օգտվողների համար տեղական վճարի դրույքաչափի 50 % նվազեցում արտոնությունը կիրառել 2020 թվականի հունիսի 1-ից՝ համաձայն հավելված 2-ի՝
3. Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունիսի 1-ից :
|