Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով և 13-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2024 թվականի հունվարի 25-ի թիվ 07-Լ հրամանով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հաստատել Արմավիր համայնքի աղբահանության և սանիտարական մաքրման տեղական պլանը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Արմավիր համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 26-ի թիվ 060-Ա որոշումը։
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: