Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելովԱ/ՁԿարապետՍահակյանի 2022 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 6511 դիմումը.
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրհամայնքին սեփականության իրավունքով պատկանող Արաքս գյուղի վարչական տարածքում գտնվող «Եղևնիներ» կոչվող խորքային հորը և տրանսֆորմատորային ենթակայանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու Ա/ՁԿարապետՍահակյանին՝ Արաքս գյուղի վարչական տարածքի Թեհլերյան փողոցի 1/1, 1/2 հասցեներում գտնվող տարածքների ջրապահովվածության հարցի կարգավորման նպատակով:
2. Ա/ՁԿարապետՍահակյանիհետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր` մեկտարի ժամկետով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: