| 2023 թվականի փետրվարի 21-ին Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ խորհրդակցություն համայնքապետարանի ստորաբաժանումների ղեկավարիների և վարչական ղեկավարների մասնակցությամբ: Դավիթ Խուդաթյանը աշխատանքային քննարկման ընթացքում ներկայացրեց 2023 թվականի պետական համաֆինանսավորման ծրագրով նախատեսված Լուկաշին գյուղի կենտրոնական փողոցի վերանորոգման նախագիծը, որով նախատեսվում է 620մ երկարությամբ փողոցի հիմնանորոգում` եզրաքարերի, ջրատարերի ամբողջական փոփոխությամբ և ճանապարհի երթևեկամասի երկշերտ ասֆալտապատմամբ: Ծրագրի նախագծային արժեքը 107 մլն դրամ է, որի 65%-ը վճարվելու է համայնքային, իսկ 35%-ը` պետական բյուջեից: Համայնքի ղեկավար Դ. Խուդաթյանը նշեց նաև, որ ծրագիրն արդեն արժանացել է միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությանը, մրցութային գործընթացը կգործարկի օրեր անց: |